BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ
11.02.2017 | 23:37

Խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի՝ փետրվարի 11-ին, ելույթ ունենալով «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարում, ասել է Արթուր Բաղդասարյանը։


Նրա խոսքով Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ։ «Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խորը անդունդից։ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է։ Հայաստանն այսօր նոր թռիչքի կարիք ունի։ Ժամանակակից աշխարհում Հայաստանը դարձել է պետություն, որը հազիվ է ապահովում իր գոյությունը»,- նշել է Արթուր Բաղդասարյանը։

Նա ընտրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ: 2180 պատվիրակները Արթուր Բաղդասարյանին միաձայն ընտրել են «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ։

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ